Երեւանի կենդանաբանական այգու մի քանի կենդանիներ ժամանակավորապես չեն ցուցադրվի
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգու հին ազատավանդակների ապամոնտաժման աշխատանքների պատճառով այգու վերին հատվածի մի մասը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Ինչպես տեղեկացրին կենդանաբանական այգուց, այցելուները որոշ ժամանակ չեն կարողանա տեսնել այգու վագրերին, լեմուրներին, հիմալայան արջերին, բորենիներին և առյուծներին:
Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` 10- 20:00-ն (բացառությամբ` երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը` մինչև 19:00-ը:
Այստեղ աշխատանքներ են կատարվում Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ. մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: