Երեւանում 8-րդ դասարանի աշակերտուհին սեռական ոտնձգության զոհ է դարձել
ՀասարակությունՄայրաքաղաքում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել: Այս ամսին հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել՝ տեղեկանալով այդ մասին։
Հայտնի է դարձել, որ տղամարդը, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, երկու տարբեր օր է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել:
14 –ամյա աղջիկը դպրոցական է՝ 8-րդ դասարանի աշակերտուհի, իսկ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարվել է մայրաքաղաքի երաժշտական արվեստանոցներից մեկում: