Ռոբերտո Մանչինի. Ցանկանում եմ աշխատել Բունդեսլիգայում
ՍպորտՄիլանի «Ինտերի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ստամբուլի «Գալաթասարայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ցանկանում է աշխատել Գերմանիայի առաջնությունում:
«Արձակուրդս կավարտվի այն ժամանակ, երբ նոր թիմ գտնեմ: Երբեք չեմ հանդիպել «Ռոմայի» ներկայացուցիչների հետ: Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ աշխատել արտերկրում, ուսումնասիրել նոր մշակույթ:
Կցանկանայի հանդես գալ Բունդեսլիգայում, դա այլ փորձ է»,- 52-ամյա մասնագետի խոսքւը մեջբերում է «Radio Incontro Olympia»-ը: