Կական երկրպագելու է Ռեալին Չեմպիոնների լիգայի եզրափակչում
ՍպորտԲրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրպագելու է իր նախկին թիմին` Մադրիդի «Ռեալին»:
«Մեզ սպասում է գեղեցիկ հանդիպում, որում «Ռեալի» հիանալի հարձակումը բախվելու է «Յուվենտուսի» արտակարգ պաշտպանությանը: Այս խաղը բոլորը ցանկանալու են դիտել:
Ռոնալդուն կարող է լուծել դիմակայության ելքը, ինչպես նաև Իգուաինը: «Յուվենտուսի» ևս մեկ առանցքային ֆուտբոլիստն է Դանի Ալվեսը, ով արտակարգ մրցաշրջան է անցկացնում:
Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն երկրպագելու եմ «Ռեալին»,- Կակայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին: