Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմը
ՍպորտՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն անցկացրել է ֆեդերացիայի նախագահության եւ մարզչական խորհրդի նիստ, որին մասնակցել են ֆեդերացիայի անդամներ, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներ:
Մասնակիցներն ընտրել են ֆեդերացիայի երկու փոխնախագահներին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երեւանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով նշանակվել է նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից: