ԲՄԱ-Խաբարովսկը ոչ-ոքի է խաղացել. Ռուսլան Կորյանը՝ գոլի հեղինակ
ՍպորտՌուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 38-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «Տամբովի» հետ և մրցաշարային աղյուսակը եզրափակել է 4-րդ հորիզոնականում:
«ԲՄԱ-Խաբարովսկի» երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը՝ 50-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Նշենք՝ Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և զգուշացվել է դեղին քարտով: Հանդիպմանը մասնակցել է նաև «Տամբովի» հայ ֆուտբոլիստ Ռոման Գրիգորյանը, որը փոխարինման է մտել 82-րդ րոպեին:
Այս կերպ, «ԲՄԱ-Խաբարովսկը» Պրեմիեր-լիգայի 13-րդ տեղի թիմի հետ անցումային խաղեր կանցկացնի՝ հաջորդ մրցաշրջանում ՌՖՊԼ-ում հանդես գալու իրավունքի համար:
Նշենք՝ անցումային առաջին խաղը կկայանա մայիսի 25-ին ՖԱԼ-ի թիմի դաշտում, իսկ պատասխան խաղը մայիսի 28-ին՝ ՌՖՊԼ-ի թիմի դաշտում: