Բարձրագույն խումբ. «Շիրակը» հաղթեց «Արարատին»
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 2:3 հաշվով:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ռումյան Հովսեփյանը, Մարկո Պրլևիչը և Ղուկաս Պողոսյանը: «Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Սաֆարյանը:
Այս խաղից հետո «Շիրակը» 52 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Հետնապահ «Արարատը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: