Ռոման 5 գնդակ ուղարկեց Կիևոյի դարպասը` սեփականն ընդունելով 3-ը
ՍպորտԽաղն ավարտվեց Լուչանո Սպալետիի գլխավորած թիմի հաղթանակով` 5:3:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավն Ստեֆան Էլ Շարավին և Մուհամեդ Սալահը: Մեկ անգամ աչքի ընկավ Էդին Ջեկոն: Տանտերերի կազմում աչքի ընկավ Լուկաս Կաստրոն, դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ինգլեսեն:
Այս խաղից հետո «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 84 միավոր: «Կիևոն» 43 միավորով 14-րդ տեղում է: