Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Հունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ» Ինքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ» «Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ» Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ» Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»


Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

Lifestyle

Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է փոստ ամենաանտակտ հարցի մասին, որը տալիս են կանանց:

Անհարմար հարցեր

Արի պատկերացնենք՝ կին, նա 30 տարեկան է, երեխա չունի:

Շրջապատողներն իրար հերթ չտալով հարցնում են. «Այդ ինչպե՞ս, մինչև հիմա երեխա չունե՞ս: Ինչի՞ ես սպասում»: Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով:

«Ժամերը գնում են»,- ասում են ընկերուհիները՝ ակնարկելով. «Տես, ուշ կլինի»,- եզրափակում են տան անդամները: Եվ նա այսպիսի բան է ասում. «Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»:

Հետո մենակ մնալով՝ լաց է լինում շրթունքը կծելով: Լաց է լինում, որովհետև 4 վիժում է ունեցել: Լաց է լինում, որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ, բայց չի ստացվում: Լաց է լինում, որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում: Լաց է լինում, որովհետև ընդունած դեղերի պատճառով չի կարողանում երեխա կրել:

Լաց է լինում, որովհետև ամուսինն անպտուղ է և նրան մեղքի զգացումն է կրծում: Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում, իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում: Լաց է լինում, որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել: Լաց է լինում, որովհետև իր հարևանուհին եռյակ ունի, իսկ նա նրանց հետ կենդանիների պես է վարվում:

Լաց է լինում, որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել, իսկ մանկական սենյակում նախկինի պես ոչ ոք չի ապրում: Լաց է լինում, որովհետև իր ներսում դատարկություն է… Լաց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:

Իսկ ահա մեկ ուրիշ կին՝ 34 տարեկան, 4 երեխա ունի:

Բոլոր ծանոթները նրան ասում են. «4: Աստված իմ, հույս ունեմ՝ դուք այսքանով կսահմանափակվեք…»: Ընկերները ծիծաղում են. «Պաշտպանվել փորձե՞լ եք»: «Սեփական ֆուտբոլի թի՞մ եք ուզում»,- կատակում են անցորդներն այգում:

Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ. «Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լաց կլինի:

Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս: Լաց է լինում, որովհետև չունի ո՛չ եղբայրներ, ո՛չ քույրեր, և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել: Որովհետև հղի է հինգերորդով և արդեն հասկանում է, որ ծաղրը կավելանա:

Լաց է լինում, որովհետև հոգնել է մշտապես պաշտպանվելուց: Լաց է լինում, որովհետև հոգու խորքում կասկածում է՝ արդյոք արժեր ունենալ վերջին երկու երեխաներին և վախենում է այդ մտքից:

Լաց է լինում, որովհետև երազում էր շրջագայել, բայց միշտ հանգիստը հետաձգում էր: Միաժամանակ, նրա ընկերուհիները մինչև 35 տարեկանն արդեն տեսել են աշխարհի կեսը: Լաց է լինում, որովհետև ամուսինը 6-րդն է ուզում, իսկ ինքն այլևս ուժ չունի:

Իսկ ահա երրորդ պատմությունը: Այս կինը 40 տարեկան է, մեկ երեխա ունի:

«Իսկ ինչո՞ւ միայն մեկը, էլ չե՞ս ուզում» կամ «Այլևս չստացվե՞ց, այո՞»,- ջանասիրաբար ասում են հարազատներն ու ծանոթները: «Ես այսպես էլ եմ երջանիկ»,- հանգիստ պատասխանում է կինը, և բոլորը գլուխն են շարժում:

Բայց երբ մենակ է մնում, նա նույնպես լաց է լինում: Լաց է լինում, որովհետև իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր: Որովհետև երեխան վաղուց եղբայր կամ քույր է խնդրում: Որովհետև առաջին ծննդաբերությունը նրա համար արժեցավ նորից հղիանալու հնարավորությանը:

Լաց է լինում, որովհետև երկրորդ հղիությունը ստիպված եղավ ընդհատել իր կյանքը փրկելու համար: Լաց է լինում, որովհետև իր ամուսինը մահացավ, ու երկրորդ սեր այդպես էլ չգտավ: Լաց է լինում, որովհետև հազիվ է գլուխ հանում մի երեխայից:

Լաց է լինում, որովհետև չի կարող իրեն թույլ տալ աշխատանքը թողնել նույնիսկ մեկ ամսով: Որովհետև վաղ դաշտանադադարի վիճակում է: Որովհետև ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Լաց է լիում, որովհետև ուզում է երկրորդ երեխա ունենալ, բայց չի կարող:

Այս բոլոր հարց-կարծրատիպերը ներսից քայքայում են ցանկացած կնոջ: Այդպիսի կանայք շատ են մեր մեջ: Նրանք մեր ընկերներն են, ծանոթները, հարևանները, գործընկերները, հնարավոր է՝ դու նրանցից մեկն ես:

Ու երբ պատված ես կնոջը հարցնելու ցանկությամբ, թե ինչու հատկապես այդքան երեխա ունի, հիշիր՝ դա քո գործը չէ:

Վերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Անփոխարինելի օգնական խոհանոցում. ինչպես և ում կողմից է այն ստեղծվել. «Փաստ»Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Նախագահական երեք ընտրություն Հայաստանում. «Փաստ»ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանՀունիսյան ընտրությունները՝ յուրատեսակ հանրաքվե. արտաքին հետաքրքրություններն ուժգնանում են. «Փաստ»Իրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԻնքնիշխանության հսկայական զիջում. «Փաստ»Գերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան «Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Մի շարք փոփոխություններ՝ ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացում. «Փաստ»Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԸնտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը