Երիտասարդ մարմնամարզիկները հաջող են մասնակցել Դիտյատինի Գավաթի խաղարկությանը
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մասնակցություն են ունեցել Ալեքսանդր Դիտյատինի Գավաթի խաղարկությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել պտտաձողի և օղակների վարժությունում: Բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում:
Երիտասարդների պայքարում պտտաձողի վրա ոսկե մեդալ է նվաճել Ժորա Սմբատյանը: Վերջինս նաև արծաթե մեդալի է արժանացել օղակների վարժույունում, իսկ նժույգթափերում և ազատ վարժությունում՝ բրոնզե մեդալ: Նժույգթափերի վարժությունում հաղթող է դարձել Գագիկ Խաչատրյանը:
Թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը: