Անդեր էրերա. Պատրաստ չեմ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ
ՍպորտԵրկրպագուների քվեարկությամբ, այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացող ճանաչված իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ դառնալ թիմի ավագ:
«Շատ շնորհակալ եմ, երբ ֆանատներից լսում եմ ինձ ավագի դերում տեսնելու ցանկության մասին, բայց Իսպանիայում կասեին, որ դրանք շատ բարձր խոսքեր են: Ավագը պետք է լինի ակումբի լեգենդ: Հիմա Ուեյն Ռունին է, նախկինում եղել են Մայքլ Քարիկը, Ռայան Գիգզը, Նեմանյա Վիդիչը՝ հրաշալի խաղացողներ, իսկական լեգենդներ:
Նախընտրում են պահպանել հանգստություն եւ չմտածել այդ մասին: Զգում եմ, որ կարող եմ ավելին անել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ավագի թեւկապը վաստակելու համար պետք է տիտղոսներ նվաճել»,- էրերայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականին Բիլբաոյի «Աթլետիկից»: