ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
ՀասարակությունՄայիսի 21-ին, ժամը 16:51-ից մինչև ժամը 17:11-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքներից Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 820 կրակոց: *** Մայիսի 21-ին, ժամը 15:25-ից մինչև ժամը 16:39-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 15 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Կուրթան, Կարմիր Աղեկ, Արևածագ, Այգեհատ, Ծաթեր համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1300 կրակոց: