Պատանի բռնցքամարտիկները որոշեցին Հայաստանի չեմպիոններին
Սպորտ«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի մինչեւ 16 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մասնակցեցին Երեւանի, հանրապետության մարզերի եւ Արցախի մեծ թվով բռնցքամարտիկներ՝ ավելի քան 230 հոգի: Յոթ օր տեւած պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան. 46 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 48 կգ՝ Հայկ Ալաբեկյան, 50 կգ՝ Արթուր Շախպազյան, 52 կգ՝ Արթուր Սահակյան, 54 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 57 կգ՝ Դավիթ Երիցյան, 60 կգ՝ Արարատ Հարությունյան, 63 կգ՝ Կարեն Ստեփանյան, 66 կգ՝ Արսեն Գրիգորյան, 70 կգ՝ Գագիկ Վարդանյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 80 կգ՝ Նարեկ Բարսեղյան, +80 կգ՝ Սարգիս Պողոսյան: