Զինեդին Զիդան. «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է
ՍպորտԻսպանիայի ավարտված առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճեց Մադրիդի «Ռեալը»: Վերջին տուրում «Մալագայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիքն է հայտնել նվաճման մասին.
«Ներքուստ շատ ուրախ եմ: Շատ բարդ և գեղեցիկ առաջնություն ստացվեց: Ես Իսպանիայի առաջնությունը համարում եմ լավագույնը:
Չեմպիոնությունը շատ կարևոր է: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, և պետք էր վերադարձնել այս չեմպիոնությունը:
Մենք կտոնենք ուրախությունը, ապա կպատրաստվենք Չեմպիոնների լիգայի եզրափակչին»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերել «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ՉԼ-ի եզրափակչում մրցելու է «Յուվենտուսի» հետ, խաղը կայանալու է հունիսի 3-ին: