Հայտնի են աթլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոնները
ՍպորտՄայիսի 19-21 Արտաշատում կայացել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցումներն անցկացվել են կանանց և տղամարդկանց 35 մրցաձևում: Առաջնությանը մասնակցել է 115 մարզիկ Երևանից, Արմավիրից, Կապանից, Վանաձորից, Գյումրիից և Արցախից:
Հայաստանի չեմպիոններ են դարձել.
Կանայք. Մարիաննա Բաղյան (100 մ ), Գայանե Չիլոյան (200 մ և 400 մ ), Լիլիթ Հարությունյան (800 մ և 1500 մ ), Անգելինա Ավագյան (3000 մ ), Էլլադա Ալավերդյան (100 մ արգելավազք և 400 մ արգելավազք), Մարիետա Մինասյան (հեռացատկ և եռացատկ), Վալենտինա Լուկինա (բարձրացատկ), Հերմինե Ավետիսյան (սկավառակի նետում և գնդի հրում), Իրինա Պապիկյան (նիզակի նետում), Ժաննա Շահնազարյան (մուրճի նետում),
Տղամարդիկ. Արամայիս Սարգսյան (100 մ ), Տիգրան Մկրտչյան (200 մ, 400 մ և 800 մ ), Երվանդ Մկրտչյան (1500 մ և 3000 մ ), Նարեկ Ղուկասյան (400 մ արգելավազք), Գոռ Ներկարարյան (հեռացատկ), Լևոն Աղասյան (եռացատկ), Արտյոմ Ալեքսանյան (բարձրացատկ), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Ալբերտ Մարտիրոսյան (սկավառակի նետում), Մելիք Ջանոյան (նիզակի նետում):
4x100 փոխանցավազք տղամարդիկ` Երևան ԱՕՄ
4x400 փոխանցավազք կանայք` Վանաձոր
4x400 փոխանցավազք տղամարդիկ` Գյումրու Ռոբերտ Էմմիյանի անվան ԱՕՄ