«Բարսելոնայի» նախկին նախագահը քննադատել է ակումբի ներկայիս ղեկավարությանը
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է «կապտանռնագույնների» ներկայիս ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչից և Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Դե ինչ, հիմա գո՞հ եք: Սուտը, ձեռնածությունն ու ատելությունն են պատել «Բարսելոնային»»,- գրել է Լապորտան թվիթերի իր միկրոբլոգում: