Տոտտին կա և կլինի լավագույն ֆուտբոլիստը, որիս ես երբևէ տեսել եմ. Մարադոնա
ՍպորտԱրգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ով այժմ գլխավորում է ԱՄԷ-ի «Էլ-Ֆուջեյրա» ակումբը, իր հարգանքի տուրքն է մատուցել «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիին՝ նրան անվանելով իր տեսած ֆուտբոլիստների մեջ լավագույնը:
«Ֆրանչեկո Տոտտին Հռոմի արքան է: Նա կա և կլինի լավագույն ֆուտբոլիստը, որին ես երբևէ տեսել եմ. հարգանքներս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարադոնան:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Տոտտին կավարտի ելույթները «Ռոմա»-ում այս մրցաշրջանի ավարտից հետո՝ ավարտելով նաև ֆուտբոլիստի կարիերան: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Տոտտին մասնակցել է 17 խաղի, որոնցում միայն մեկում է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:
Իտալիայի առաջնությանը մնացել է անցկացնել մեկ տուր: «Ռոմա»-ն ընթանում է 2-րդ տեղում: