Բրազիլիայում 30 բանտարկյալ փախել է բանտից
ՄիջազգայինՄայիսի 21-ի լույս 22-ի գիշերը բրազիլական Մարանյան նահանգի Սան Լուիս քաղաքում առնվազն 30 բանտարկյալ փախել է ուղղիչ համալիրից: Այս մասին հայտնում է Folha de Sao Paulo պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավազակների հանցակիցները դրսից պայթեցրել են բանտի շենքի պատի մի մասը, և բանտարկյալները փախել են գոյացած անցքից:
Նշվում է, որ բանտի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել փախչողների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը մահացել են: Ավելի ուշ հաջողվել է բռնել վեց բանտարկյալի: Այժմ ոստիկանությունը որոնում է 24 բանտարկյալի: