Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.79 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.73 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.46 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 53.62 դոլարի: