Մեյ. Մանչեսթերում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը
ՍպորտՄանչեսթերի համերգային համալիրում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը, նա մենակ է եղել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Հիմա արդեն գիտենք, որ ահաբեկիչը մենակ է եղել»,- COBRA կառավարական արտակարգ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է Մեյը՝ հավելելով, որ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել մարզադաշտի ելքերից մեկի մոտ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Մանչեսթեր Արենա»-ում ահաբեկչություն է իրականացվել: Ոստիկանությունը հաղորդում է 22 զոհի եւ 59 վիրավորի մասին: Ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել: Զոհերի թվում երեխաներ կան, առնվազն 5 մարդ էլ անհետ կորած է համարվում: