Սարդարապատում մայիս 28-ին սիրիահայերի համար կկազմակերպվի ցուցահանդես- տոնավաճառ
ՀասարակությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 2017 թվականի մայիս 28-ին կազմակերպվելու է սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունը ՀՀ սփյուռքի նախարարությանը կհատկացնի 800 հազար դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 25-ի նիստ ի օրակարգում: