Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել

Միջազգային

Ադրբեջանի տնտեսական անկումը շարունակվում է, իսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագիծը, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա, սկզբնական շրջանում եկամտային մեծ մուտքեր չի խոստանում:

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում կախված է ածխաջրածիններից, և  համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների ցածր լինելու պատճառով առաջիկա մի քանի տարիներին այդ երկրի տնտեսությունը չի կարող արագ աճ գրանցել:

Միջազգային հեղինակավոր վիճակագրական Moodys Investors Service-ը նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում նշել էր, որ նույնիսկ «Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծի գործարկման պարագայում, որը սպասվում է առաջիկա 1-3 տարիների ընթացքում ( ըստ նախագծի` 2018-ից գազ է արտահանվելու Թուրքիա, իսկ 2020-ից` Եվրոպա)  Ադրբեջանի եկամտային մուտքերը զգալիորեն չեն աճի:

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ նախագծի շահագործման սկզբնական շրջանում, նախագծում ներդրումներ կատարած արտասահմանյան ընկերությունները փորձելու են հետ ստանալ իրենց ներդրումները, բացի այդ միջնաժամկետ ապագայում համաշխարհային շուկայում ածխաջրածինների գների բարձրացում չի կանխատեսվում:

Այսպիսով այն, որ ալիևյան վարչակարգը «Շահդենիզ 2» գազային նախագիծը ներկայացնում է, որպես երկրի տնտեսությունը փրկելու գլխավոր դեղամիջոց, այդքան էլ միանշանակ չէ:

Ադրբեջանի տնտեսության համար լուրջ հարված էր նաև «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի 3,337 մլրդ դոլարի  չափով արտաքին պարտավորությունները պետությունը վերցրել է իր վրա:

Սպասվում էր, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի մի մասը կապահովվի բանկերի կողմից իրականացվող վարկավորմումների եկամտաբերության հաշվին, սակայն Ադրբեջանի խոշորագույն «Ադրբեջանի միջազգային» բանկի սննկացումը, որի ակտիվները կազմում են Ադրբեջանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը, բանկի արտաքին պարտավորությունների անցումը պետությանը, ինչպես նաև երկրի մյուս բանկերի շրջանում առկա անկայուն վիճակը հետաձգում են Ադրբեջանի տնտեսական կայունության վերականգնումը:

Բանկը մայիսի 10-ին պաշտոնապես հայտարարել է, որ պարտատերերի համաձայնության դեպքում արտարժույթով  արտաքին պարտքը փոխարինվելու է երկրի սուվերեն պարտատոմսերով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի ծանր իրավիճակը փրկելու համար Ադրբեջանի կառավարությունը 9,93 մլրդ մանաթի ակտիվներ է գնել, բացի այդ բանկի իրացվելիությունը ապահովելու համար պետությունը բանկում դրել է 1,3 մլրդ դոլարի և 70 մլն մանաթի ավանդ:

2017-ին բանկի կապիտալի բաձրացման նպատակով պետությունը բանկում ներդրել է 600 մլն մանաթի չափով ավանդ, սակայն չնայած այս ամենին բանկը շարունակել է կորցնել իր միջոցները:

Մինչև 2019-ը կատարած հաշվարկով բանկի պարտատոմսերի արժեքը նվազել է 15 տոկոսով:

«Ադրբեջանի միջազգային» բանկի նման ծանր իրավիճակում հայտնվելու պատճառը եղել են բարձր տոկոսավճարները, մանաթի արժեզրկումը, պետության կողմից բանկի «թունավոր»  ակտիվների ձեռք բերման գործընթացի անավարտությունը:

Միայն 2016-ին բանկը ունեցել է 1,74 մլրդ մանաթի վնաս:

Ադրբեջանի կառավարության կողմից «Միջազգային բանկի» արտաքին պարտավորությունների ստանձնումը մեծ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի տնտեսության բոլոր ոլորտների համար: Ադրբեջանական փորձագետների կանխատեսմամբ` Ադրբեջանի կառավարությունը ստանձնած պարտքը պատրաստվում է վճարել, կամ հարկերի բարձրացման միջոցով, ինչը կհարվածի առանց այն էլ ծանր վիճակում հայտնված ձեռնարկատիրությանը, կամ էլ` երկրի նավթային պետական հիմնադրամի հաշվին,ինչը մեծ հարված կհասցնի նավթային հիմնադրամի պահուստներին:

2014-ից 2016 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 30-40 տոկոսով: 2014-ին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 73 մլրդ դոլար, իսկ 2016-ին 38 մլրդ դոլար, այսինքն 2 տարում ՀՆԱ-ն նվազել է 35 մլրդ դոլարով:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի պետական բյուջեն կազմել է 25 մլրդ դոլար և 2 տարվա ընթացքում իջել է 9 մլրդ դոլարի:

Moodys-ի կանխատեսմամբ` Ադրբեջանը առաջիկա տարիներին, ոչ միայն  ՀՆԱ աճ չի գրանցի, այլ 2017-ին այդ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1 տոկոսով, իսկ 2018-ին 1,8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների` 2014թ-ի  կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանի տնտեսությանը , որի ՀՆԱ-ի 51 տոկոսը կազմում է  նավթային հատվածը, կանգնեցրել է  շարունակաբար խորացող տնտեսական ճգնաժամի մեջ:

Պաշտոնական տվյալներով` 2017-ի առաջին  եռամսյակում Ադրբեջանում փակվել է 9,1 հազար աշխատատեղ, որի մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին` 81 տոկոս:

Ցանկացած 100 փակված աշխատատեղերից 63-ը ֆիզիկական անձինք են:

Տնտեսական ճգնաժամը մեծապես հարվածել է երկրի շինարարության, առևտրի և սպասարկման ոլորտներին:

Գործազրկության ալիքը ամենաշատը հարվածել է երկրի բանկային հատվածի աշխատողներին, միայն 2017-ի առաջին եռամսյակում գործազուրկ է դարձել բանկային հատվածի 650 աշխատող:

Այսպիսով Ադրբեջանում ` որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում: 

Արեն Պետունց

ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում