Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղին
ՍպորտՍենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը տեղի կունենա հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:
Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն (Իրան), միջազգային վարպետ Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), գրոսմայստեր Արյան Չոպրան (Հնդկաստան) և ՖԻԴԵ-ի վարպետ Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան): Մինչև 14 տարեկանների հավաքականում ըն գրկված են միջազգային վարպետներ Ֆիրուզա Ալիռեզան (Իրան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան) և կանանց միջազգային վարպետներ Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա):
ԱՄՆ հավաքականների կազմերը դեռևս չեն հրապարակվել: