Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է 482.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.83 դրամ (նվազել է 4.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.95 դրամ (նվազել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.68 դրամ, ոսկի՝ 19,534.16 դրամ, պլատին՝ 14,787.8 դրամ։