Հայաստանում վարկերի տոկոսադրույքները շարունակում են նվազել, իսկ ավանդներինը` աճել
ՏնտեսությունՀայաստանում շարունակվում է վարկերի տոկոսադրույքների նվազեցման դինամիկան: Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ բոլոր տեսակի` թե դրամային, թե արտարժույթային վարկերի տոկոսադրույքները վերջին տասնամյակում շարունակել են կայուն կերպով նվազել:
«2015 թվականին ունեցանք որոշակի աճ ավանդային տոկոսադրույքներում, իսկ 2016 թվականին ունեցանք ճշգրտում և շարունակական աճ»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով` նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկային համակարգում և տարին ամփոփվել է շահույթով: Բանկային համակարգում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականին կազմել է 6.7 տոկոս:
«2015 թվականի համեմատ ֆինանսական կայունության բոլոր ցուցանիշներով ֆինանսական կայունության քարտեզում մենք աճ ենք գրանցել»,- հավելեց նա: