Մրցաշրջանը ստացված էր մեզ համար. Ժոզե Մոուրինյո
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «կարմիր սատանաների» համար մրցաշրջանը ստացված է համարել:
«Ինձ թվում էր, թե վատ մրցաշրջանում ես ունեմ վատ թիմ և աշխարհի ամենավատ մարզիչն եմ, սակայն մենք երեք գավաթ նվաճեցինք, ստացանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր և կպայքարենք ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար, այլ ոչ թե գրավել ենք 3-րդ կամ 4-րդ տեղերը: Մրցաշրջանը ստացված էր մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոյի խոսքը մեջ է բերում Sky Sport-ը:
Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ Եվրոպայի լիգայում հաղթանակը ամենակարևորն է իր կարիերայում, քանի որ իր ամենավերջին նվաճումն է:
Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում: