Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մխիթարյանին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի եզրափակչում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։
Շնորհավորում եմ, Հենրիխ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակչում:
Բացի այդ, Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլ խփեց հինգ տարբեր խաղերում: