Սարկիսովն ու Մալոյանն օգնել են «Ենիսեյ»-ին անցումային առաջին խաղում հաղթել «Արսենալ»-ին
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար կայացած առաջին անցումային խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալ»-ին:
«Ենիսեյ»-ի հաղթական գոլը խփել է հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը, ով 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի փոխարեն:
Մալոյանը գոլի հեղինակ է դարձել խաղի հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին: Հանդիպման առաջին գոլում իր մասնակցությունն է ունեցել նաև Սարկիսովը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ Տուլայում: