Բեյլն ու Կարվախալը վերսկսել են լիարժեք մարզումները
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու պաշտպան Դանիել Կարվախալը վերսկսել են լիարժեք մարզումները, աշխատել են ընդհանուր խմբում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, հաղորդում է իսպանական AS-ը: Սպասվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում:
Բեյլը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ ապրիլի 23-ին տեղի ունեցած Իսպանիայի առաջնության խաղում, իսկ Կարվախալը՝ մայիսի 2-ին Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում: