Աբգարյանը և Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնեն մայիսի 27-ին
Սպորտ31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնեն մայիսի 27-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը մենամարտին նախապատրաստվում են Ծաղկաձորում: Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի վրացի Գագի Էդիշերաշվիլին, իսկ Ավագյանը ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Շարոբիդին Զորախանովի հետ:
Մենամարտերը բռնցքամարտիկները կանցկացնեն Վորոնեժ քաղաքում: