Լուիս Սուարեսը չի մասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի հարձակվողը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրը: Նա խաղադաշտ դուրս չի գա երկու շաբաթ:
Սուարեսը չէր կարող մասնակցել հանդիպմանը նաև որակազրկման պատճառով:
Այս մրցաշրջանում Սուարեսը 51 խաղում խփել է 37 գնդակ: