Երեւանում 2-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել
ՀասարակությունԵրեւանում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
Կատարվում է քննություն։