Անտոնիո Կոնտե. Չեմ հավատում, որ վաղը Վենգերի վերջին խաղն է Արսենալում
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հավատում, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը կլինի վերջինն Արսեն Վենգերի համար «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրն ավարտվում է ամռանը: «Չեմ հավատում, որ վաղը լինելու է Արսենի վերջին խաղը: Միայն այս տարի նրանք չհայտնվեցին Չեմպիոնների լիգայում: 19 տարվա ընթացքում նրանք միշտ խաղացել են այդ մրցաշարում, և դա վկայում է նրա աշխատանքի մասին: Վենգերը պատմության լավագույն մարզիչներից է:
Ինչ վերաբերում է եզրափակչին, ապա մոտենում ենք առանց վնասվածքների: Կարևոր է պահպանել ճիշտ կենտրոնացվածությունը: Էական չէ, թե ումից է զրկվել «Արսենալը»: Վաղը կփորձենք օգտվել նրանց խնդիրներից»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
«Արսենալ»-«Չելսի» խաղը կկայանա մայիսի 27-ին: