Փլուզում Կոտայք գյուղում, 28-ամյա երիտասարդը մահացել է
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայք - Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:
Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ի