Տոտենհեմը խոշոր հաշվով հաղթել է հոնկոնգյան ակումբին
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմն» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է հոնկոնգյան «Կիտչի» ակումբին:
Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Սոն Հին Մինը, Բեն Դևիսը, Գարի Կեյնը և Կազայ Ստերլինգը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ տանտերերի միակ գնդակը հեղինակել է Լուկասը:
Նշենք, որ «Կիտչին» Հոն Կոնգի չեմպիոնն է: Մրցաշրջանում անցկացրած 20 խաղում այդ թիմը հաղթել է 16 անգամ և կրել միայն մեկ պարտություն: «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը: