«Զենիթ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչեսկուին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մանչինին
ՍպորտՍանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն, ամենայն հավանականությամբ, կբաժանվի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուից: 71-ամյա մասնագետը գլխավորել է «Զենիթ»-ը 2016-2017 թվականների մրցաշրջանից առաջ և չի կարողացել հաղթել Ռուսաստանի գավաթը, իսկ Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտել է երրորդ տեղում՝ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու:
Ինչպես փոխանցում է «Սպորտ-Էքսպրես»-ը, պետերբուրգյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն համարվում է իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին: 52-ամյա իտալացին հաղթել է ազգային առաջնությունները Միլանի «Ինտեր»-ի և «Մանչեսթեր սիթի»-ի հետ, նվաճել ազգային գավաթները՝ «Ֆիորենտինա»-ի, «Լացիո»-ի և «Գալաթասարայ»-ի հետ: