Աշխատանքներ են տարվում Ֆիպիլիններից Հայաստան ուղիղ չվերթ կազմակերպելու համար
ՀասարակությունՀայաստանը Ֆիլիպինների համար կարող է հետաքրքիր զբոսաշրջային վայր լինել:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը մայիսի 26-ին ասուլիսում ասաց, որ աշխատանքներ են տարվում Ֆիլիպիններից Հայաստան ուղիղ չվերթ կազմակերպելու համար:
«Ֆիլիպինները 100 միլիոն բնաչություն ունեցող քրիստոնյա երկիր է, եւ Հայաստանը կարող է նրանց համար գրավիչ դառնալ»,- ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով` Մշակույթի նախարարության հետ Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին շտեմարան է պատրաստվում:
«Հաճախ տեղեկատվության անվտանգության խնդիր ունենք: Մեզ պետք է հստակ ինֆորմացիա զբոսաշրջային վայրերի պատմության մասին` թյուրիմացություններից խուսափելու համար»,- ասաց նա: