Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
ՏնտեսությունՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 26-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկենթակառուցվածքների ևբնական պաշարներինախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցել է ՀԱԷԿ-ի ղեկավար և ինժեներական անձնակազմը։ Քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։
Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Խորհրդակցության արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ինչպես աշխատանքների պատշաճիրականացման, այնպես էլ ժամկետների պահպանման վերաբերյալ։ Առաջրակվել է կազմակերպել համատեղքննարկում՝ ՀՀ կառավարությանն ա ռընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեիհետ։