Կարլոս Տևես. Չեմ կարծում, որ 50 տարում չինական ֆուտբոլը կհասնի եվրոպականի մակարդակին
Սպորտ«Շանհայ Շենհուայի» հարձակվող Կարլոս Տևեսը խոսել է չինական ֆուտբոլի հեռանկարների մասին:
«Չեմ կարծում, որ չինական առաջնությունը կկարողանա մրցակցել եվրոպական ցանկացած լիգայի հետ: Նույնիսկ եթե այստեղ գան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, դա ոչինչ չի փոխի, քանի որ տեղական ֆուտբոլը և երկրպագուները տարբերվում են:
Չեմ կարծում, որ առաջիկա 50 տարվա ընթացքում չինական ֆուտբոլը կհասնի եվրոպականի մակարդակին»,- Տևեսի խոսքը մեջբերում է «Movistar»-ը: