Գլխավոր մարզիչ. Ցանկանում եմ մնալ Յուվենտուսում
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր չէ հեռանալ ակումբից:
«Դեռ չենք խոսել ապագայի մասին: Իհարկե, չենք անի դա, քանի որ պատրաստվում ենք Քարդիֆին: Կենտրոնացված ենք այդ խաղին, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը համաշխարհային իրադարձություն է:
Կզրուցենք այդ մասին: Ճիշտ պահին ակումբը կորոշի, թե ինչ անել: Պայմանագիրս նախատեսված է մինչև 2018 թվականը: Ցանկանում եմ մնալ, և դրա մասին կխոսենք անպայման»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է TMW-ը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ: Այն կկայանա հունիսի 3-ին: