Ռոնալդուն ինքնակամ 6 միլիոն եվրո է վճարել հարկերից խուսափելու համար
ՍպորտԻսպանիայի ֆինանսների նախարարության եւ Հարկային ծառայության կողմից 15 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ կասկածվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ վճարել է 6 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:
Պահանջվող գումարի ինքնակամ վճարումը Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին թույլ կտա խուսափել գործ հարուցելուց ու քրեական հետապնդումից: Ավելի վաղ նշվում էր, որ Ռոնալդուին սպառնում է մեծ տուգանք եւ 15 ամսից մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Ենթադրվում է, որ 2014-ին 32-ամյա ֆուտբոլիստը իմիջային իրավունքի գովազդային գործարքների եկամուտից չի վճարել հարկերը: