Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին
ՀասարակությունՎարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեղի ունեցած ահաբեկչականհարձակումը, որի թիրախը կրկին ղպտիքրիստոնյաներն էին, անսահմանդաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենքխստորեն դատապարտում ենք տասնյականմեղ կյանքեր խլած այս անմարդկայինարարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է վարչապետի հեռագրում: