Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի
ՍպորտՀեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:
Մայիսի 26-ին Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձևում` սկրեչ և խմբակային վազք: Նա երկու մրցաձևերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 19-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
«Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում: Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ասել է Արմեն Գյոզալյանը:
Քիչ հետո հայ հեծանվորդը կմրցի օմնիումում: Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ: