Էմրե Ջանի գոլը ճանաչվել է լավագույնն Անգլիայի ավարտված առաջնությունում
ՍպորտԱնգլիայի առաջնության 35-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ խաղում «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի խփած գնդակը լավագույնն էր Պրեմիեր լիգայում ավարտված մրցաշրջանում,- հաղորդում է ԱՊԼ-ի կայքը:
Երկրպագուների քվեարկությունում գերմանացին շրջանցել է «Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլի «մկրատ» հարվածը, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի գնդակը գեղեցիկ անցումից հետո և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «կարիճ» հարվածով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գոլը ճանաչվել էր լավագույնը «Մանչեսթեր Յունայթեդում» 2016-2017 մրցաշրջանում: