Արամ Հակոբյանը կիսում է 1-2-րդ տեղերը
ՍպորտԿիրիշիում ավարտին է մոտենում «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը. կայացան մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները:
Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 9-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Սերգեյ Լոբանովը և Պաուլուս Պուլտինյավիչյուսը:
Նախավերջին տուրից առաջ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը վաստակել են 6.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կիրիլ Շևչենկոն, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: 5.5 միավոր վաստակած Լամպրոս Գյանոուլակիսը գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: