Ռեալ Սոլթ Լեյքը հաղթել է. Յուրա Մովսիսյանը մասնակցել է խաղին
ՍպորտԱմերիկյան MLS-ի 14-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիլադելֆիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը 36-րդ րոպեին ՌՍԼ-ի կազմում հեղինակել է էկվադորցի ֆուտբոլիստ Ժոաո Պլատան:
Իսկ ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է իր թիմի պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 64-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ Լեյքը» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: