«Ժոզե Մոուրինիոյի և «Մանչեսթեր Յունայթեդի» համար պատրաստ եմ կոտրել ոտքս». Մարուան Ֆելաինի
Սպորտ«Կարմիր սատանաների» բելգիացի կիսապաշտպանը պատմել է, թե ինչպիսի զոհաբերությունների է պատրաստ Մոուրինիոյի ղեկավարությամբ ակումբում խաղալու համար: «Եթե ես ստիպված լինեմ ոտքս կոտրել Մոուրինիոյի համար, ապա կանեմ դա: Ես խաղում եմ միշտ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ է ցավում: Հանդես եմ գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և ուզում եմ մնալ այստեղ: Ես ամեն օր աշխատում եմ գերազանց ֆուտբոլիստների, հիասքանչ անձնակազմի հետ, գերազանց ակումբում և անում եմ ամեն ինչ, որպեսզի մնամ»,- հայտարարել է Ֆելաինին Squawka-ին: Մարուանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2013 թվականին, 32.5 մլն եվրոյով: Գ Ո Վ Ա Զ Դ Transfermarkt-ը 29-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 12 մլն եվրո: