Տոտտիին չի հաջողվել զսպել արցունքները
ՍպորտԻտալիայի առաջնության 38-րդ տուրի` «Ջենոայի» հետ խաղում իր վերջին հանդիպումն է անցկացրել «Ռոմայի» կազմում 40-ամյա Ֆրանչեսկո Տոտտին: Խաղից հետո «գայլերի» ավագը չի կարողացել զսպել արցունքները երկրպագուներին ողջունելու, կնոջը և երեխաներին գրկելու ժամանակ: Իտալացու թիմակիցները նույնպես հուզված էին: Դրանից հետո Տոտտին «Կկարոտեմ» գրությամբ գնդակն ուղարկել է տրիբունաներ: