Արշակ Կորյանն առաջարկներ ունի եւ կարող է հեռանալ «Վիտեսից»
ՍպորտՀոլանդական «Վիտեսի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանն այս ամռանը, հավանաբար, կտեղափոխվի այլ ակումբ:
Gelderlander.nl-ի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի ռուսական, բելգիական եւ ավստրիական ակումբներից: Կորյանը քննարկում է տեղափոխության հարցը:
Այս մրցաշրջանում հարձակվողը հիմնականում խաղում էր «Վիտեսի» երիտասարդական թիմում:
Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, բայց հետագայում ընդգրկվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում: