Տիգրան Բարսեղյանը բաց է թողել «Վարդար»-ի հերթական հանդիպումը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը բաց է թողել «Վարդար»-ի հերթական հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի առաջնության 35-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում գերազանցեց «Պելիստեր»-ին 3:2 հաշվով:
Տիգրան Բարսեղյանը հայտավորված չէր խաղին, քանի որ արդեն արձակուրդում է: Թիմի մեկ այլ անդամ՝ Հովհաննես Համբարձումյանը վնասվածք ունի:
«Վարդար»-ը երկրի չեմպիոնատի ավարտից մի քանի տուր առաջ արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը: